Զարմանահրաշ մսակեր ծաղիկը

Զարմանահրաշ է բնությունը: Աշխարհում գոյություն ունեն մոտ 300 000 -ից ավել տարբեր տեսակի բույսեր, ծաղիկներ, նրանց մեջ հանդիպում են արտասովոր, յուրահատուկ և հազվագյուտ տեսակներ:

Գոյություն ունի գիշատիչ ծաղկի տեսակ, որի անունը նեպենտես է: Այս ծաղիկը արտասովոր է նրանով,որ  մսակեր է, գիշատիչ բույսերի շարքին է դասվում:

Ծաղիկը նեկտար է բաց թողնում ,որը կանչում է իր զոհին:Մսակեր փնջավոր ծաղիկը բավարար չէ միջատներ է ուտում ,նաև թռչուններ ու մկներ է սիրում համտեսել:

Տարօրինակ, բայց իրական ծաղիկ է, որի խոռոչավոր ցանցը թույլ չի տալիս զոհին դուրս գալ:

Զամբյուղավոր եղջերավոր  ծաղիկը կոչվում է նաև  ողնաշարավոր հսկա:

Արտաքինից նա բավականին գեղեցիկ է և չես ասի որ գիշատիչ է,բայց արի ու տես:

Այս ընտանիքում կան տարբեր գունային երանգների և արտաքին ձևերի նեպենտեսներ,որոնք մեկը մեկից գեղեցիկ են: Ձեզ ենք ներկայացնում «գազանիկի» տեսակները ֆոտոշարքի միջոցով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!