Զատկի տոնը շատերը շնորհավորում են լուսանկարով․ ուշագրավ կադրեր

Ապրիլի երեքի երեկոյին մոտ սկսեցին արդեն լսվել Զատկի տանը շնորհավորող հայտնի խոսքերը։ Շատերը միմյանց շնորհավորում են՝ պարզապես Քրիստոսի հարության հայտնի ավետիսը հնչեցնելով, շատերը՝ լուսանկարներով։

Քրիստոսի խաչված լուսանկարով է Զատկի տոնը շնորհավորել Նիկոլ Փաշինյանը։ Նրա հրապարակման ներքո տեղ են գտել տարատեսակ մեկնաբանություններ, նույնիսկ այնպիսիք, որոնք բոլորովին հարիր չեն տոնի խորհրդին։

Երեկոյան Զատկի տոնական սեղանի մոտ արված գեղեցիկ լուսանկարով բոլորին շնորհավորել են Լևոն Արոնյանն ու իր ընկերուհին։ Հայտնի շախմատիստն ուրախ Զատիկ է մաղթել բոլորին։

Զատկի տոնը աղոթքով ու լուսանկարով է շնորհավորել Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննան։

Դերասանուհի Անի Պետրոսյանը շնորհավորել է հետևյալ խոսքերով․ «Երանի մենք էլ հարություն առնենք։ Շնորհավոր Սուրբ Զատիկ»։

Լուսանկարով Սուրբ Զատիկը շնորհավորել են նաև Գուրգենն ու Իննան։ Նրանք հրապարակել են իրենց և բալիկի՝ փոքրիկ Շուշաննայի տոնական լուսանկարով՝ Զատկի սեղանի մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!