Զառա Արամյանն իր զավակների հետ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Հայտնի հաղորդավարներից Զառա Արամյանն իր զավակների հետ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Նրա զավակներն արդեն բավականին մեծ ու չափահաս մարդիկ են։

Զառան հաճախ է խոսում իր ներդաշնակ ու ամուր ընտանիքի մասին, որը նա ամուսնու հետ ձևավորեկ ու ամրացրել է երկար տարիների ընթացքում։

Հաղրոդավարուհին մշտապես անսահման ջերմությամբ է խոսում ընտանիքի բոլոր անդամների մասին, իսկ երեխաները նրա հպարտության հիմնական աղբյուրն են։

Զառայի գեղեցկուհի դուստրը՝ Էլենը, որոշել է մայրիկի մասնագիտական ուղին շարունակել։ Էլենը մեծ սեր ու հետաքրքրություն ունի հաղորդավարական գործի հանդեպ և արդեն հասցրել է հանդես գալ հաղորդավարի կարգավիճակում մի շարք կարևոր միջոցառումների ժամանակ։

Նկատելի է, որ Զառայի տղան ու աղջիկը շատ կապված են միմյանց հետ։ Այս մասին կարելի է եզրակացնել՝ հետևելով հայտնի մայրիկի պարբերական բնույթ կրող ընտանեկան հրապարակումներին։

Այդ հրապարակումներն արտացոլում են այս ընտանիքի ներսում տիրող սերը, հարգանքն ու փոխադարձ ջերմությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: