Կարանտինայի առօրյայի մասին այս ընթացքում շատ հայտնի հանրային դեպքեր են պատմել ու անկեղծացել իրենց կենսակերպի վարման մանրամասների մասին: Նա խոսել է իր խրոնիկ հիվանդության մասին:
Դեռ իննսունականներին արտիստուհին հեռուստատեսությունում և ռադիոյում աշխատելիս բրոնխիտ հիվանդություն է ձեռք բերել, որն արդեն խրոնիկական բնույթ է ստացել և նրան ուղեկցում է տարիներ:
Նա նաև ներկայացրել է որոշ մանրամասներ իրենց ընտանեկան առօրյայից: Հիմնականում արդեն սովորել են կարանտինով թելադրված կենսակերպով ապրել: Եթե իրենց տան աշակերտները դասապրոցեսի մեջ չեն, ապա ժամանակի մեծ մասն անցկացնում են ֆիլմեր դիտելով, իսկ հաճախ էլ խաղեր, մասնավորապես լոտո խաղալով:
Ընտանիքում հիմնականում բոլորը փորձում են զբաղվել առողջ ապրելակերպով, սպորտով: Կարանտինային սահմանափակումները Զառա Արամյանին որոշակի անդորր ու հանգստություն են պարգևել:
Նա խոստովանում է, որ եթե առաջ առանց ակտիվ կենսակերպի չէր կարողանա պատկերացնել իր կյանքն ու առօրյան, ապա հիմա դա միանգամայն իրականություն է դարձել և նա պարզապես վայելում է պարտադրված հանգիստ կենսակերպը: