Ինչպես արդեն տեղեկացրել էինք Անդրեն տեղափոխվել էր հիվանդանոց։ Երեկ ողջ համացանցը քննարկում և խոսում էր երգչի մահվան մասին։
Այս խոսակցություններին որոշել է անդրադարձ կատարել հենց ինքը՝ երգիչը, և փաստել, որ իր մահվան մասին լուրերը կեղծ են։ Անդրեն արդեն գնտնվում է տանը։ Չի կարողանում քայլել, բայց լիահոյս է, որ բոլորի աղոթքներով առաջիկայում ոտքի կկանգնի։
Նա պառկած վիճակում տեսանյութ է նկարահանել, որտեղ պատմել է իր հիվանդանոց տեղափոխման պատճառների մասին։ Երգիչը ողնաշարի հետ խնդիրներ է ունեցել և այժմ համապատասխան բուժման մեջ է գտնվում։
Սակայն այս պահին երգչին մտահոգում է այն, որ իր բոլոր մտերիմներն ու հարազատները վախեցած են, քանի որ ակտվորեն շրջանառվում է իր մահվան վերաբերյալ լուրերը։ Երգիչը պնդում է, որ իր մահվան մասին լուրեր տարածելը մեկ նմապատակ է հետապնդում․ շեղել հանրությանը կարևորից։
Անդրեին շուտափույթ ապաքինում ենք մաղթում, իսկ նրա խոսքն առավել մանրամասնությամբ ծանոթացեք նրա կողմից հանրայնացված տեսանյութում, որը ներկայացնում ենք վարը։