«Զանգեցի մորը․ -Բարև Ձեզ, ես Արմինեն եմ, ես մանկավարժ եմ և Ձեր տղայի կողքին, ե՞րբ կգաք երեխայի հետևից։ Հիմա բռնվեք, հեռախոսից անդին հնչեց.․․»

Արմինե Մելքոնյանը գրում է․ «Էսօր Կենտրոնի բաժնում էի գործով։ Ահավոր աղմուկը (տպավորություն էր՝ մարդ են մnռթում), ստիպեց մի սանդուղք վերև բարձրանալ։ Մտքիս մեջ ոստիկանների մեղքը առա, թե տես հին բարքերն են, էլի մարդ են ծեծում։ Բարձրացա վերև ու․․․

Ոստիկանները հեռու կանգնած մի 17 ամյա երեխա գետնի վրա թավալվում է ու բարձր գոռում։ ՆերսԸս արթնացավ նախ հին մանկավարժը, և իմ բարձր տոնով ասեցի․ ֊Մի հատ մի կողմ քաշվեք, ես մանկավարժ եմ։ 17֊ամյա երեխան, որ դեռ գոռում էր իմ բարձր տոնից սկսեց մեղմվել։ ֊Ես իմ մամային եմ ուզում, ֊ինձ աղերսում էր տղան։ Խնդրեցի մայրիկի համարը տալ, որ զանգեմ գա տանի։

Դեռ էլի մտքիս մեջ ոստիկաններին մեղադրում էի (մաքուր հայկական խայսաթ, ոստիկանը հաստատ սարքում է «խեղճի» գլխին)։ Զանգեցի մորը․ ֊Բարև Ձեզ, ես Արմինեն եմ, ես մանկավարժ եմ և Ձեր տղայի կողքին, ե՞րբ կգաք երեխայի հետևից։ Հիմա բռնվեք, հեռախոսից անդին հնչեց. ֊Ես չեմ կարող գալ, միլիցեքին ասել եմ, զանգեք հոգեկան առողջության բրիգադի թող գան տանեն։

Ոչ բարով բրիգադն ուշացավ ուղիղ մի ժամ ու կես։ Երեխան ամբողջ ընթացքում խնդրեց, որ ես զանգեմ մամային տեսնեմ ո՞ւր է հասել։ Ու ես հազար անգամ անջատված հեռախոսը դնում էի ականջիս ու ասում` Արման ջան ուր որ է կհասնի։ Երբ երեխան հանդարտվել էր ոստիկանին սկսեցի հարցեր տալ, արդեն մեջս լրագրողն էր արթնացել։

Պարզվեց փողոցում երթևեկության ժամանակ իրեն մեքենանների տակ է գցում, կամ ճանապարհի մեջտեղով սկսում է քայլել։ Էստեղ մի հատ ասենք խեղճ վարորդներ։ Ու հետո շարունակեմ, երբ բաժնում էինք էս երեխան իրեն ուզում էր ցած նետել սանդուղքից, ոստիկանը մի կերպ հետ պահեց։ Պատկերացրեցի, եթե ականատես չլինեի։ Վաղը հոդված կգրեի, ոստիկանները +7ամյա պատանուն ծեծելուց հետո գցել են սանդուղքից։ Էստեղ էլ ասենք՝ խեղճ ոստիկաններ։

Իսկ վերջում ասեմ։ Սոցիալական աշխատող հասկացողությունը ցավոք մեզ մոտ միայն նպաստի գնահատականի համար է։ Իսկ մենք ամեն օր Եվրոպական արժեքներից ենք խոսում։ Եթե էդ երեխային մի բան պատահեր, մայրը երեխային կդարձներ փող աշխատելու միջոց։ Իսկ քանի էդ երեխան բախտի քմահաճույքին է, մենք դեռ էլի ենք առիթ ունենալու ասելու՝ խեղճ ոստիկաններ։ Կենտրոնի բաժնի տղաներին ծով համբերություն եմ մաղթում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: