Սիրուշոն սիրով հաղորդակից է դարձնում հետևորդներին իր կյանքի մանրամասներին։ Իսկ դրանք հետաքրքրական են և հետաքրքրում են շատերին։
Սիրուշոն առանձնանում է իր տեսակով, ապրելու, կենցաղավարության յուրօրինակ մոտեցմամբ։ Մայրանալ ավելի մեծ տարիքում, բոլոորվին այլ է․ փոխվում են մոտեցումներդ, փոխվում է վարքագիծդ և վերաբերմունքդ երեխայի ու նրա առաջընթացների հանդեպ։
Երգչուհին երեք երեխաների մայր է և վայելում իր կյանքի այս շրջափուլը։ Նրա դուստրը մի քանի ամսական է և արդեն կարողանում է տեղաշարժվել։ Փոքրիկ Զաբելն ուղղակի հրաշք է։ Երգչուհի մայրիկը սիրով կիսվում է Զաբելի փոքրիկ, բայց և կարևոր ձեռքբերումներով։
Զաբելը կարողանում է ոչ միայն ծնկաչոք տեղաշարժվել, այլ նաև կանգնում է։ Երգչուհին օրերս մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ կարելի է ականատես լինել Զաբելի՝ տանը կատարած շրջագայություններին։ Այս փոքրիկ հրեշտակի շարժումներին կարելի է անվերջ նայել։
Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել՝ որքան ուրախ և ճկուն փոքրիկ է Զաբելը։