Ընտանիքում մեկ երեխա ունենալը դա մեծ երջանկություն է , իսկ միանգմաից երկորյակներ, եռյակ կամ հնգյակ ունենալը կրկնակի երջանկություն:
Այս երջանկությունը թակեց նաև երևանցի այս երիտասարդ ընտանիքների դուռը: Իրար համարյա հաջորդած երջանիկ օրերին՝ սեպտեմբերի 6-ինև սեպտեմբերի 11-ին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում Լուսինե Շառոյանն ու Աննա Ֆրանգուլյանը յուրաքանչյուրը եռյակներ են լույս աշխարհ բերել՝բեղմնավորված բնական ճանապարհով, որը հիմնականում շատ հազվադեպ երևույթ է:
Աննայի և Լուսինեի երեխաները վաղաժամ են ծնվել՝ կերսարյան հատումով, հղիության երեսուներկուերորդ շաբաթում և գտնվում են հատուկ բժշկական խնամքի պայմաններում:
Նախքան ծննդաբերությունը Լուսինե Շառոյանը օգոստոսի 23-ից սկսած բուժում է ստացել բարձր ռիսկայնություն ունեցող հղիների բաժանմունքում:
Բժշկական հաստատության բուժաշխատողներ գինեկոլոգ Արմեն Բադալյանը և նեոնալ ծառայությունների ղեկավար Անահիտ Ասատրյանը ամեն ջանք գործադրել են, որպեսզի մայրերն ու երեխաներնը լինեն հնարավորինս անվտանգ և առողջ:
Շնորհավորում եք երիտասարդ մայրիկներին իրենց հերոսության համար, չէ որ մայրությունը ևս հերուսություն է: