Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան օրն է․

Երևանի ներկայիս ղեկավար Հայկ Մարությանը բոլորում է ծննդյան քառասունհինգ տարին։ Նա նախ սովորել է թիվ 33 միջնակարգ դպրոցում, ապա՝ Շիրակացու անվան ճեմարանում։ Բարձրագույն կրթությունը Պոլիտեխնիկական համալսրանում է ստացել։

1997 թվականից մեկ տարի ծառայել է անվտանգության հատուկ մարտական բաժանմունքում, իսկ հետագայում համագործակցել է «Շարմ» ընկերության հետ։ Նա հանդես է եկել որպես դերասան՝ ստեղծելով ժամանակի համար նոր ու ինքնատիպ լուծումներով նախագծեր։

Հայկ Մարությանի արտիստական կարիերան ընդհատվել է 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ նա սատարարեց հեղափոխություն իրականացնող թիմին՝ այնուհետև ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Մինչ արցախյան վերջին պատերազմի ողբերգական լուծումը՝ Հայկ Մարությանը սերտորեն պահում էր կապը իր քաղաքական թիմի հետ, դրանից հետո կապը խզեց նրանց հետ՝ դուրս գալով կուսակցությունից։

Վերջին շրջանում նրա շուրջ ծավալվել են գործընթացներ, որոնց նպատակը նրան պաշտոնից հեռացնելն է։ Հայկ Մարությանն ունի գեղեցիկ ընտանիք, նա չորս զավակների հայր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: