Անիտա Հախվերդյանը Երևանի հին բնակիչներից է և Երևանը լավ է ճանաչում։
Նա այնպիսի անհատականություն է, որ մշտապես նկատում է իր կողքը տեղի ունեցող, ապրող գեղեցիկը և մշտապես անմահացնում է պահը և սիրով կիսվում ընկերներրի, մտրիմների հետ։
Այս անգամ հաղորդավարուհին գրառում է կատարել Երևանի այգիների, սերունդների մասին և այդ գեղեցիկ այգիների վերաբերյալ նոր սերնդի ունեցած պատկերացումների մասին։ Անիտան գրել է․ «Երևանի բակերը՝ հատկապես կենտրոնի, ունեն անձնագրեր՝ հստակ նշված հասցեով ու անունով:
Եթե անգամ անունի ձագումնաբանական պատճառը վաղուց չկա, անունը շարունակում է շողշողալ: Ինչո՞ւ է Բոքսի կամ Թանգարանի հայաթ, այսօր էլ է հասկանալի. հիմա էլ կա Սախարովի հրապարակի հետևի բոքսի դպրոցը և Թումանյանի թանգարանը:
Եթե չգիտեք, ես այստեղ եմ, որ հիշեցնեմ, թե Նավթի հայաթ, Զարաբի Խան, Քրդի Մայլա կամ Պավիլյոն և այլ. բակերի անունների պատճառահետևանքային կապը»։