«Երջանկություն» Սամվել Կարապետյանի կինը Մոնակոյի հանգստից լուսանկարներ է հրապարակել

Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ ժամանակ շատ հաճախ անցկացնող հանրահայտ գործարարներից է։ Նրա ընտանիքի ժամանցն ու առօրյան հանրային լայն հարթակներում է հայտնվում հիմնականում նրա կնոջ՝ Էթերիի շնորհիվ։

Էթերին բավականին ակտիվ է հատկապես իր ինստագրամի հարթակում, որի պատմություններում պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի հագեցած ու լավ ժամանց են ունեցել իրենք տարբեր հանգստյան վայրերում։

Հարուստ և ապահովված գործարարի ընտանիքը սովորություն ունի միասին հանգստանալ։ Այս անգամ Կարապետյանները ամանորյա հանգստյան օրերը վայելելու համար մեկնել են Մոնակո, որտեղից էլ կադրեր է տեղադրել տիկին Էթերին։

Նրա տեղադրած կադրերում Էթերի երևում է իր թոռնիկների և ամուսնու հետ։ Թոռնիկները դեռևս մանկահասակ են։ Նրանք բոլորն էլ գրեթե նույն տարիքի ու հասակի են, սակայն յուրաքանչյուրը յուրովի անուշիկ բալիկ է։

Տիկին Էթերիի տեղադրած լուսանկարներից մեկում էլ թոռնիկները դրսում են՝ տեղի տոնական ամանորյա տոնածառի մոտակայքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!