«Երջանկություն է լինել ձեր մաման, բայց… ես կարոտում եմ․․․»․ Լիլիթ Մուրադյանը պատմել է, թե ինչպես էր ապրում մինչ ամուսնությունը

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել։ Լիլիթը կրում երկար պուտերով զգեստ, ինչն անչափ սազում է նրան։ Ընտանիքիը երջանիկ տեսք ունի։

Ամիսներ առաջ ընտանիքը համալրվեց։ Լիլիթը  որդի է լույս աշխարհ բերել, ում անվանակոչել են Միքայել։ Վերջին շրջանում հաղորդավարուհին հաճախ է կիսվում իր առօրյայով, դժվար և կենցաղաշատ հոգսերով։ Այս անգամ, սակայն, Լիլիթը ընտանեկան լուսանկարին կցել է մի գրառում, որտեղ խոսել է իր առաջվա տեսակի մասին։

Նա գրել է․ «Երջանկություն է լինել ձեր մաման, բայց… ես կարոտում եմ հին Լիլիթին, մենք բոլորս ենք կարոտում մեզ… ազատ, անկախ, մի քիչ խենթ, մի քիչ հիմարիկ, հաճախ կտրուկ, ռիսկային, անհոգ, ժամը 11-ին թավալվել անկողնում, ոչ մի տեղ չշտապել, սպասել Վահեի զանգին, առանց հստակ ուղղության դուրս գալ և ժամերով շրջել մեքենայով, ուշ քնել, 18 ժամ շարունակ նայել բազմասերիանոց ֆիլմ, ուտել վատ սնունդ, արագ որոշել թե ուր գնալ երեկոյան, երազել, նայել աստղերին ու էլի չշտապել:

Մեզ չեն սպասում, օրերը միայն մերն են, ժամին մենք չենք հետևում, զանգել մոտ ընկերուհուն, խոսել երկար, քեզ ոչ ոք չի կանչում, դու ոգևորված պատմում ես, որ երեկ տեսել ես նախկին ընկերոջդ, պատասխան նա մանրամասն հարցնում է ամեն դետալի մասին, քիչ հետո հանդիպելու եք, բայց միևնույնն է շարունակում ես չաչանակել…

վիճում ես ծնողներիդ հետ, նեղանում, որ քեզ չեն հասկանում, սպասում ես թե, երբ ես առանձին ապրելու․․․դա դու էիր, դա դու ես…ոչինչ չի փոխվել…դու պարզապես մեծացել ես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: