Երջանկություն․ Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Սիրված երգիչ Արամեն այս շրջանում բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ է։ Երգիչը մի քանի ամսվա ընթացքում մեկը մյուսի ետևից նոր ստեղծագործություններ է ներկայացնում և ուրախացնում իր լսարանին։

Եվ ահա Արամեն պրեմիերայով  է հանդես եկել և ներկայացրել երկրպագուների դատին իր նոր աշխատանքը։ Այն վերնագրված է՝ Երջանկություն։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երգի թե՛ բառերը և թե՛ երաժշտությունը հեղինակել է հենց ինքը՝ Արամեն։ Այն ռոմանտիկ, գեղեցիկ երգ է, որ ուղեկցվում նաև սաքսոֆոնի հնչյունների ներքո։

Երգի տեսահոլովակում Արամեն հանդես է եկել սպիտակ դաշնամուրի առջև սպիտակ շնիկի հետ և սաքսոֆոնի համադրությամբ։ Երգը սիրո մասին է, սիրո իր ընտրության և երջանկության մասին։

Իր երգի բառերում Արամեն խնդրում է սիրելիին չգնալ հեռու, մնալ, որ չկարոտի և լինի երջանիկ։ Սիրո մասին այս գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք վայելել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!