Երջանիկ պատահար և փառքի ծարավ. ինչպե՞ս են սկսել իրենց ուղին հոլիվուդյան դերասանները

Արդեն 14 տարեկանում Լեոնարդ դի Կապրիոն որոշել էր, որ դերասան է դառնալու։ Ի դեպ, նա ինքն է իր համար գործակալ վարձել։

Իր աստղային ուղին Լեոնարդոն սկսել է գովազդներում և դրվագային դերերում նկարահանվելով։ Արդեն 1993-ին նա նկարահանվել է Ռոբերտ դե Նիրոյի հետ։

Ուսումնական հաստատությունն ավարտելուց երկու շաբաթ առաջ Բրեդ Փիթը Հոլիվուդ է ուղևորվել՝ գրպանում ընդամենը 300 դոլար։ Փիթի խոսքով՝ այնտեղ նա աշխատել է որպես լիմուզինի վարորդ, անգամ հավի հագուստով ֆասթ ֆուդի համար հաճախորդներ հրավիրել։

Մի անգամ, երբ նա ուտելու համար արագ սննդի կետ է մտել, թերթում հայտարարություն է տեսել՝ դերասաններ հավաքագրելու մասին։ Հնարավորությունը բաց չթողնելով՝ նա սկսել է գովազդում նկարահանվել։

Շիկահեր Շարլիզ Թերոնը վնասվածքի պատճառով լքել է բալետը։

Արդեն հասուն տարիքում ապագա դերասանուհին մոր գրասենյակ է գնացել նրանից գումար խնդրելու և վիճել հաշվապահի հետ։ Այնտեղ է եղել նաև դերասաններ հավագրող գործակալ Ջոն Քրոսբին, որին դուր է եկել աղջկա իմպուլսիվությունը։ Հետոն արդեն պարզ է։

Կիանու Ռիվզի ծնողներն ամուսնալուծվել են, և նա մոր հետ մշտապես տեղից տեղ է տեղափոխվել։ Դեռահաս տարիքում նրան հրավիրել են նկարահանվել զանգվածային տեսարանում, ինչից հետո Կիանուն որոշել է դերասան դառնալ։

Այստեղ նրան օգնել են մայրիկի սիրեցյալները։ Նրանցից մեկը կապ է ունեցել կինոբիզնեսի հետ։ Նրա խնդրանքով տղայի գործակալ է դարձել Էրվին Սթոունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: