Երջանիկ լինես, իմ լավ ընկերուհի. ահա թե ում հարսանիքին են մասնակցել Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Թելման Խաչատրյանը և այլ հայտնիներ

Հանրաճանաչ անձանցից շատերը հաջողությամբ ոչ միայն համագործակցում, այլև մտերմիկ հարաբերություններ են ձևավորում տարիների ընթացքում՝ դառնալով հոգեկից ընկերներ։ Նրանք մասնակցում են նաև միմյանց անձնական առիթներին։

Ամուսնացել է «Համի ուժը» հայտնի հեռուստանախագծի պրոդյուսերներից Գոհար Ղազարյանը։ Գոհարը շատ մտերիմ ընկերներ ունի շոու բիզնեսի ասպարեզից։

Հայտնի դեմքերից Գոհարի հարսանիքին մասնակցել են Միհրան Ծառուկյանը, Թելման Խաչատրյանը, Արփի Գաբրիելյանը, Խորեն Լևոնյանը և այլք։

Նշենք, որ հարսանեկան քավորը եղել է դերասան Խորեն Լևոնյանը, ով զույգին եկեղեցի է ուղեկցել։ Եկեղեցական արարողությունից հետո մտերմիկ շրջապատում հարսանիքի հրավիրյալները նշել են նորապսակների ամուսնությունը։

Ներկաների համար երաժշտական կատարումներով հանդես են եկել Միհրանն ու Արփին։ Արփիի սոցհարթակի պատմություններից հայտնի է դառնում, որ հարսանեկան արարողությունը բավականին կազմակերպված ու հաճելի ընթացք է ունեցել։


Արփին իր սոցհարթակում հարսնացուի հետ լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Երջանիկ լինես իմ լավ ընկերուհի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: