Սոս Ջանիբեկյանը լավ դերասան լինելուց զատ նաև լավ հայր է և դրանում հանրությունը բազմիցս արդեն համոզվել է։
Արտիստը հաճախ է հրապարակումներով հանդես գալիս, որտեղ խոսում է ծնող լինելու դժվարութուններից, պատասխանատվության մեծ զգացողությունից և, իհարկե, մեծ երջանկությունից։ Ինչպես հայտնի է՝ Սոսն ունի մեկ դուստր։
Նա հայր դարձավ, երբ ամուսնացած էր մոդել Մադոննա Հարությունյանի հետ։ Զույգն այժմ ամուսնալուծված է, սակայն ընկերական ջերմ հարաբերություններ են պահպանում և դստեր դաստիարակությամբ զբաղվում համատեղ։
Սոսը սիրում է ժամանակն անցկացբնել փոքրիկի հետ, հաճախում է նրա մանկապարտեզային ցերեկույթներին և երբեմն էլ կիսվում դստեր հետ անցկացրած ժամանցով։ Այս անգամ դերասանը դստեր հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որին կից ուշագրավ գրառում է կցել։
Նա մասնավորապես գրել է․ «Երջանիկ լինելու ամենապարզ ճանապարհը ինչ որ մեկին երջանիկ դարձնելն է»։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։