Հանրահայտ երգիչ Արաբո Իսպիրյանը, ինչպես հայտնի է, հանդես է գալիս գլխավորապես հայրենասիրական ոճի և բնույթի նյութեր, ստեղծագործություններ ներկայացնելով։ Նա փորձում է իր ստեղծագործական աշխատանքով վառ պահել հայրենասիրական ոգին։
Երգչին շատ հազվադեպ կարելի է անձնական բնույթի հրապարակումներ անելիս նկատել։ Սակայն դա չի նշանակում, թե նա չունի հարուստ անձնական կյանք։
Երիտասարդ երաժիշտն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Նարինեի հետ։ Նրանք երկու բալիկ ունեն, երկուսն էլ չքնաղագեղ դստրիկներ են։ Արաբոյի բալիկները երկուսն էլ մանկահասակ են։ Երկուսն էլ ոսկեծամ փոքրիկներ են։
Ամանորին ընդառաջ շատ ընտանիքների նման Արաբոյի ընտանիքը ևս Նոր տարվա թեմայով ֆոտոշարք է նկարվել։ Լուսանկարում Արաբոն ու Նարինեն իրենց բալիկների հետ են հանդես գալիս։
Արաբոն այդ նկարներից մի քանիսը ներկայացրել է իր սոցհարթակում՝ կցելով Ռ․ Պատկանյանի հանրահայտ «Նոր տարի» բանաստեղծության առաջին քառատողը։