Բլոգեր, լրագրող Կամո Թովմասյանը մի հրաշալի նորությամբ է հանդես եկել և պատմել, որ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը երեխա է ունեցել։
Անվանի ռեժիսորի կինը դերասանուհի Լիզա Մորյակինն է։ Կամոն մասնավորապես գրել է․ «Եկեք շնորհավորենք մեր հայրենակից, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին և նրա կնոջը՝ դերասանուհի Լիզա Մորյակին, նրանք ունեցել են իրենց առաջնեկին, դստեր անունը դեռ չեն հրապարակել, բայց փոխարենը այ սենց սուպեր նկարներ են տեղադրել:
Սարիկ Անդրեասյանը, եթե իհարկե չգիտեք, «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորն է, ես նաև սիրում եմ նրա «Պահապանները» ֆիլմը:
Մի խոսքով` աչքներդ լույս, ոնց որ մեր առաջին հարկի Օլյա տատին կասեր՝ հայկական անուն կտաք բալին:
Ի դեպ, քոմենթում գրեք` որ հայկական անունն եք սիրում, մարդ ես կարող ա Սարիկը հետևում ա ինձ ու օգնենք իրան, ես գրում եմ քոմենթում իմ սիրած անունը….»:
Իսկ Կամո Թովմասյանի հայկական սիրելի անունն է՝ Հասմիկ։