Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը մոտավորապես 21։05-ին երկրաշարժ է գրանցվել, որը հատկապես զգացվել է Գեղարքունիքի մազի և հարակից վայրերի բնակիչների կողմից։
Երկրաշարժի ստորգետնյա առավելագույն ուժգնությունը եղել է 4-ից 5 բալ, իսկ բնակավայրերում՝ ավելի քիչ․ 3,6 մագնիտուտ ուժգնության գրանցման վայրը եղել է Շորժա բնակավայրը։ Հարակից բնակավայրերում ևս երկրաշարժի ցնցումը որոշակիորեն զգացվել է, սակայն այլ բալային ուժգնությամբ։
Այսպես՝ Սևանի, Գավառի, ինչպես նաև Ճամբարակ տարաշքներում գրանցվել է շուրջ երեք բալ ուժգնության երկրաշարժ, իսկ Շողակաթ համայնքում ուժգնությունը կազմել է 4 բալ։
Կոտայքի մարզում ևս որոշակի չափով ցնցում է զգացվել, մասնավորապես Աբովյանի տարածքում 2 բալ ուժգնություն է գրանցվել։
Նմանօրինակ ցնցումներ զգացվել են նաև Տավուշում։ Այսպես՝ Տավուշի մարզային մի քանի բնակավայրերում, մասնավորապես Այգեձոր համայնքում դարձյալ 2 բալ ուժգնություն է ունեցել երկրաշարժը:
Նշենք, որ այս ցնցումների մասին առաջինը զգալեւոց հետո բարձրաձայնել են սոցհարթակային օգտատերերը, ինչին հաջորդել է պատասխանատու մարմնի պաշտոնական հաղորդագրությունը։