Թուրքիայում աննախադեպ արշավի են ենթարկվում սիրիացիները։ Թալանվում են նրանց գույքը, վնասվում են մարդիկ։ Համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ այս հարցը լուսաբանել են ըստ առկա նյութերի։ Արմեն Այվազյանը, տեղադրելով համապատասխան լուսանկարներ, գրում է․
«Երկու օր առաջ թուրք ցեղը հերթական «Սումգայիթ» է կազմակերպել Անկարայում: Արդյոք հայկական ԶԼՄ-ները և ՀՀ ԱԳՆ-ն չպե՞տք է պատշաճ կերպով լուսաբանեին ու դատապարտեին Թուրքիայի մայրաքաղաքում սիրիացի գաղթականների դեմ տեղի ունեցած զանգվածային վայրագություններն ու պոգրոմները։
Չէ՞ որ Թուրքիան մեզ ամեն օր է hարվածում բոլոր ճակատներում՝ սկսած ռազմականից վերջացրած քարոզչական ու դիվանագիտականով։ ՀՀ-ն ևս, իր հնարավորությունների սահմաններում, յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործի թշնամուն նեղելու և հակաhարվածներ տալու նպատակով։
Միջազգային (փչացած) համայնքի աչքն էլ անընդհատ պետք է մտցնել այդ ֆաշիստական պետության ցեղասպան բնույթը։ Ցավոք, ո՛չ ՀՀ նախորդ, ո՛չ էլ ներկա ռեժիմները Թուրքիայի դեմ համարժեք քաղաքականություն երբեք չեն մշակել ու չեն կիրառել»։