Օրերս սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նշել էր տարեդարձը։ Այս մասին մեր ընթերցողներին արդեն հայտնել էինք և շնորհավորել հայ պրոդյուսերին։
Տարեդարձի օրը Դիանան անցկացրել է մտերիմների, հարազատների և ընկերների հետ։ Նա անակնկալների պակաս չի ունեցել։
Նա և հյուրերը հրաշալի օր են ունեցել, որի ընթացքում անգամ համացանցի մասին են մոռացել։ Սցենարիստի տարեդարձի օրը համընկել էր Տեղ գյուղում տեղի ունեցած կրակոցների հետ, որի հետևանքով չորս զոհ ունեցանք։ Այս պատճառով Դիանա Գրիգորյանը որոշ օգտատերերի և նաև լրատվականների կողմից քննադատվել էր։
Դիանան օրերս պատասխան գրառումով է հանդես եկել, որտեղ նշել է, որ շատ լրագրողներ իրենց աշխատանքին չեն տիրապետում և քթները դուրս չեն բերում ուրիշի կյանքից։ Այնուհետև հավելել է, որ հայրենասիրություն խաղալու ու ցանկություն չունի։
Դիանա Գրիգորյանի գրառման մանրամասները և նրա մասնակցությամբ մի քանի այլ լուսանկարներ դիտեք ստորև բերված տեսանյութում։