Գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանն անչափ հուզիչ պրեմիերայով է հանդես եկել՝ «Երկար գարուն»։ Անկրկնելի նուրբ ու հուզաշատ երգն Իվետան նվիրել է բոլոր բուժաշխատողներին՝ անմնացորդ ու անձնուրաց աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով։
Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը՝ LT-ի, գործիքավորումը՝ Մարինե Գյուլումյանի։ Անմահական երաժշտությունն ապահովում են Արտյոմ Մինասյանը և Վաչե Տեր-Եղիշյանը։
Ողջ երգը ներծծված է հուզիչ սպասումներով ու էմոցիոնալ երանգներով։
Համավարակային այս ծանր իրավիճակում Իվետան կոչ է անում մարդկանց սթափվել, քանզի մարդիկ սառն ու անսիրտ են դարձել։ Նոր գարունների բացման ակնկալիքով Իվետան ցանկանում է յուրաքանչյուրի ներսում նոր կյանքով լի գարուններ բացվեն։
Անչափ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, որի յուրաքանչյուր կադրն անհնար է առանց արցունքների նայել։ Տեսահոլովակում բժիշկներն են՝ ուրախ, տխուր, աշխատանքային պահերին։ Նրանք ապրում են յուրաքանչյուր հիվանդի կյանքով՝ մտածելով նրանց առողջության ու բարեկեցության մասին։