Աննա Հակոբյանը երեկվանից իր սոցհարթակում սկսել է դուստրերի հետ լուսանկարներ տեղադրել։ Վարչապետի տիկնոջ տեղադրած նոր լուսանկարներում երևում են Մարիամն ու փոքրիկ Արփին։
Աննա Հակոբյանը, տեղադրելով մի քանի լուսանկարային կադրեր է տեղադրել՝ գրելով, որ ի վերջո որպես հյուր ուրախության մասնակից դառնալու առիթ են ունեցել։
Այդուհանդերձ, սակայն, նա չի մասնավորեցրել, թե հատկապես ինչ ուրախ առիթի մասին է խոսքը։ Աննա Հակոբյանի սոցհարթակի հետևորդները հաճոյախոսություններ են գրել ստորև՝ գովելով Աննա Հակոբյանի ու դուստրերի գեղեցկությունը։
Օգտատերերը մաղթել են, որ այսուհետ միայն ուրախ առիթներ նշելու համար հյուրընկալվեն։ Եղել են նաև քննադատական մեկնաբանություններ գրողներ, ովքեր գրել են, թե հրապարակված լուսանկարներում Աննա Հակոբյանի և Մարիամի տեսքը հարիր չէ վարչապետի տիկնոջն ու դստերը։
Լուսանկարներն արված են դրսում։ Աննա Հակոբյանն ու Մարիամը նստած են ծառերի տակ՝ նստարանին, նրանց մեջտեղում փոքրիկ Արփին է։