Երիտասարդ տարիքում օնկոլոգիական հիվանդությունից մահացել է հանրահայտ դերասանը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից օնկոլոգիական հիվանդության պատճառով հեռացել է հանրահայտ դերասաններից մեկը՝ Դմիտրի Գումենեցկին, ով առավելաբար հայտնի էր «Բրիգադա» կոչվող ֆիլմում իր դերակատարմամբ։

Դմիտրի Գումենեցկին ֆիլմում կերտում էր գլխավոր հերոսի՝ Սաշա Բելովի թիկնազորի ղեկավարի կերպարը։ Շմիդի դերը կերտած Դմիտրի Գումենեցկին ընդամենը քառասունինը տարեկան էր։

Կյանքի վերջին շրջանում Դմիտրին գտնվում էր Ռյազանի բանտում։ Երբ նրա առողջական վիճակը վատթարացել է, նրան պայմանականորեն դուրս են թողել բանտարկությունից, որից հետո դերասանը միառժամանկ գտնվել է հատուկ խնամքի կենտրոնում։


Դերասանն իր կյանքի ընթացքում հասցրել է հանդես գալ մի շարք այլ ֆիլմերում ևս, ինչպես օրինակ՝ արտիստին հաջողվել է նկարահանվել նաև «Նուրբ տարիք», «Բումեր» և «Կյանքի գինը» ֆիլմերում։

Մինչ «Բրիգադա» հեռուստասերիալի նկարահանումները Գումենեցկին հատուկ նշանակության ջոկատի մայոր էր, ինչպես նաև պրոֆեսիոնալ զինվորական՝ մարտական ​​գործողությունների փորձով։ Դերասանը բանտում էր հայտնվել նարկովաճառքով զբաղվելու մեղադրանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: