Երիտասարդ տարիքում մահացել է հայտնի ու սիրված դերասանը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ օրվա ընթացքում կյանքից հեռացել է ևս մեկ հայտնի դերասան ռուսական միջավայրից։ Վախճանվել է հանրահայտ դերասան Միխայիլ Զուբով, ով նաև հաջողակ պրոդյուսեր էր։

Միխայիլ Զուբով նոր էր բոլորել քառասուներեք տարին։ Դերասանի վախճանվելու մասին իր սոցհարթակում հայտնել է նրա մտերիմ ընկերուհիներից մեկը՝ Ելենա Վալոդինան, ով մեծ ափսոսանք է հայտնել իր լավ ընկերոջ մահվան առիթով։

Նա իր ափսոսանքի խոսքում հիշատակել է այն վերջին ֆիլմը, որում խաղացել է արտիստը, սակայն այդպես էլ չի կարողացել վայել դրա պրեմիերայի էկրան բարձրանալը։

Ելենա Վալոդինան ներողություն է խնդրել իր վաղամեռիկ տաղանդավոր ընկերոջից՝ առանց նշելու նրա մահանալու պատճառը։

Նշենք, որ Մ․ Զուբովը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2003 թվականին ավարտել է Կուբանի Միջազգային ձեռներեցության և կառավարման ինստիտուտը, 2019 թվականին՝ Արտանդեի դերասանական դպրոցը։

Զուբովի դեբյուտային էկրանավորումը եղել է 2018 թվականին․ խաղացել է «Ծիծեռնակ», «Մարզիչ» Կոզլովսկի, «Վորոնին», «Սնուպեր», «Թակարդ հրեշի համար», «Սպասսկայա», «Կյանքի բանաձև» և այլ ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!