Զարուհի Բաբայանը հրապարակումներ է կատարում և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր առօրյան, հանգստյան օրերը և այլն։ Այս անգամ երգչուհին մի ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել։
Նրա կողմից հանրայանացված լուսանկարներում ընտանիքի երեք իգական սեռի ներկայացուցիչներն են, ովքեր յուրովի գեղեցկություն ունեն։ Նրանք հաճախ են միասնական ֆոտոշարքեր ներկայացնում։ 3 սերունդ 1 լուսանկարում։
Նրանք այնքան նման և միևնույն ժամանակ այնքան տարբեր են։ Ներկայացված նոր ֆոտոշարքը օգտատերերի մեծ մասի կողմից ջերմորեն է ընդունվել։ Լուսանկարներին կից Զարուհի Բաբայանը գրել է․ «Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ:
Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչ դեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր և դա գիտենք բոլորս»։
Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները հիացական խոսքերով են հանդես եկել և հավանումների արժանացրել երգչուհու հրապարակումը։