Սայաթին փրկել է աղոթագիրքը, այն նույն աղոթագիրքը, որը ինսուներկուսին փրկել է Սայաթի հորը։ Իսկապես ֆիլմային է այս ամենը։ Սայաթը ասում է, վերցրել էի հենց էդ նպատակով, մտածելով, որ մի օր փրկել է, էլի կփրկի։
Աղոթագիրքը թույլ չի տվել, որ փամփուշտն հասնի սրտին, այն դիպել է թևին։ Սայաթը դրսից է եկել Հայաստան ու չի երկմտել։ Էրիկ Վարունցի անունը մահացածների մեջ էր, սակայն նա ողջ էր։ Երեք օր սողալով, վիրավոր, դիրքից դիրք գնալով, փրկվել է։
Էրիկը քիչ քիչ սկսում է վերականգնվել։ Էրիկը ասում է ես իմ տունն եմ պահել։ Արմենը, մյուս հերոսն է, ով Արցախից է։ Հիմա նեղսրտում է, որ վիրավորումը թույլ չի տվել լինել ռազմաճակատում, քանզի իր բոլոր հարազատներն են էնտեղ։
Այս տղաների աչքերում վախը անհետացած է։ Նրանք դեմ առ դեմ տեսել են այդ վախին ու այլևս հաղթահարել են նրան։