Երեք ծերունիներից միայն մեկին պիտի ներս թողներ կինը․ ահա թե ում ընտրեց նա և ինչու

Կինը տան բակում տեսավ 3 ծերունի։ Աառանց ճանաչելու տուն հրավիրեց, քանի որ մտածեց քաղցած և հոգնած կլինեն։ Ծերունիններն ասացին,որ միասին չեն կարող ներս մտնել և առաջարկեցին ներս գնալ և ամուսնու հետ համաձայնեցնել, թե ում ընտրեն։

Կնոջ հետաքրքրվող և զարմացած հայացքին ի պատասխան ասացին, որ իրենցից մեկը հարստությունն է, մյուսը հաջողութունը, իսկ երրորդը՝ սերը։ Ամուսինն ուզում էր ներս թողնել Հարստությանը, բայց կինը պնդում էր Հաջողությանը հրավիրել, որն էլ Հարստություն կբերի: Փոքրիկ վիճաբանություն սկսվեց։

Նրանց որդեգրած աղջիկը լսում էր ծնողներին: Մոտեցավ և ասաց. « Հայրի՜կ, մայրի՜կ, թող Սերը գա, նա իր հետ կբերի և հաջողություն և մեծ հարստություն»: Կինը ներս հրավիրեց Սեր անունը կրող պապիկին: Եվ նրա հետ միասին տուն մտան մյուս 2 ծերունիները:

Մինչ կինը զարմացած կանգնել էր, նրանցից մեկն ասաց․ «Հիշի՛ր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!