Հայրենիքի համար ընկած մեր հերոսները հավետ փառքի են արժանի։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և ընդմիշտ պատմենք սերունդներին նրանց կերտած սխրանքի մասին, որ ճանաչեն հայրենիքը կերտողներին և նրանց հայրենասիրական գաղափարախոսությամբ վերակառուցեն հզոր հայրենիք։
Անմահության ճամփան բռնեցին երեք մտերիմ ընկերները։ Լծվեցին հայրենիքի պաշտպանությանը և երեքով էլ ընկան հանուն հայրենիքի։ Երեք ընկերոջ գարուն կիսատ մնաց։
Բորիս Եսայան, Ներսիսյան Ներսո և Սևակ Ալեքսանյան։ Բորիսը տանկիստ էր։ Ներսոն սպորտսմեն էր և նրա կարգախոսը մշտապես եղել է «Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկնակամարը նվաճելու»։
Իսկ Սևակը վարորդ էր։ Նրանք երեքն էլ ընկան։ Առաջինն անմահացել էր Սևակը, Բորիսն ու Ներսոն որոշել էին գնալ Սևակենց տուն, բայց այդպես էլ չկարողացան ու միացան ընկերոջը երկնքում։
Սեպտեմբերի 27-ին Սևակը 20 տարեկան էր դարձել։ Բորիսն ու Նելսոնը նույն ռազմաճակատում էին պայքար մղում։ Հավերժ փառք ձեզ, քաջ հայորդիներ, խոնարվումենք ձեր հավերժ հիշատակի առաջ․․․