Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը և նրա ամուսինը՝ Դավիթ Աղաջանյանը նորություն ունեն։ Նրանք , ինչպես հայտնի է բացի դերասանական գործունեությունից, զբաղվում են նաև բիզնեսով։
Հայտնի ամուսնական զույգը կառուցապատման գործունեությամբ է զբաղվում։ Այդ մասին նրանք սոցհարթակում արդեն հայտնել էին։ Իսկ այս անգամ ամուսինները հայտնել են, որ բացվել է իրենց ռեստորանը։
Այդ մասին Աննա Դովլաթյանը հրապարակում է կատարել ինսթագրամյան իր օգտահաշվում։ Նա հանրայնացրել է լուսանկարներ և կից գրառման մեջ մանրամասնել։
Նա գրել է․ «Երեկ մեր կյանքի ամենաերջանիկ և կարևոր օրերից մեկն էր։ Մենք բացեցինք մեր ռեստորանը։ Քանի որ մեզ մոտ միշտ ծանրաբեռնված է, ձեր իսկ խնդրանքով ստեղծեցինք էլ ավելի մեծը, որը բաղկացած է 4 տարբեր սրահներից, նախատեսված է 150,50,40 անձի համար։
Ապրիլի 15֊ից գործելու է, արդեն իսկ այս պահից կարող եք ամրագրել ձեր միջոցառումների և գեղեցիկ երեկոների համար։ Սիրով կսպասենք բոլորիդ։ Ասեմ, որ անակնկալները շարունակվելու են, այսքանով դեռ չի վերջանում»: