Նաիրայի հիշողության մեջ չի ֆիքսվել, ինչպես ծնողները հեռացան իրարից ու հայրը գնաց։ Դեպրեսիվ չեմ տարել էդ ամենը փոքր ժամանակ էլ, հիմա էլ։ Նորմալ է, իրենց կյանքն է, ոնց ուզում էին թող որոշեին ապրեին։ Ես փոքրուց եմ էդպես եմ մտածել։
Նաիրան էդ թեմայի մասին խուսանավում է խոսել, հատկապես հոր մահից հետո։ Միայն հիշում է, որ էտապ էր, երբ չէր ուզում, որ իմանային բաժանված են ծնողներս, չգիտէի էլ ոնց թաքցնեմ։
Հետո Նաիրան բախվեց ամուսնալուծությանը՝ սեփական։ Ծնվեց Նաիրայի աղջիկը ու Նաիրան ասում է միանգամից դարձա ջղային դասատու ու վերցրեցի դաստիարակման մամայիս ձևաչափը, որը սխալ էր։ Երբ ինքը ծնվեց 0 դրամով 4 պատի մեջ եմ մեծացրել ու ընկերներս են ֆինանասական օգնել։
Բացի հորից երևի բոլորը օգնեցին։ Նաիրան ֆինանսապես անկախացավ ու բիզնեսը կարողացավ բարելավվել։ Նաիրան չի ուզում մեկ երեխայով մնալ, ուզում է երկրորդին, նույնիսկ երրորդին ունենալ։ Նաիրան չհերքեց նոր սիրո լինելու փաստը։