Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից․ պարզաբանում հիվանդանոցից

Սուրբ Աստվածամայր հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան հարթակում պարզաբանման տեքստ է հայտնվել, որտեղ հերքվում է Շամշյանի անունով գործող կայքում տեղ գտած հայտարարության տեքստը՝ մանրամասնելով որոշ հանգամանքներ։

 

Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք Էլեկտրոնային լրատվամիջոցներ, հիմնվելով Շամշյանի կայքում տեղ գտած տեղեկատության վրա, գրում են, իրենց հիվանդանոցում 8 ամսական բալիկ է հանկարծակի մահացել։

Հիվանդանոցը նախ ճշգրտում է, որ բալիկը եղել է 1 տարեկան 8 ամսական, այլ ոչ թե ութ ամսական, ապա նաև հերքում է բալիկի հանկարծամահ լինելու մասին տեղեկությունը՝ տեղեկացնելով, բալիկը գլխի վրա ընկել է իրենց տան երկրորդ հարկից՝ ստանալով վնասվածքներ, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ:

Բալիկը հիվանդանոցային համալիր է ընդունվել Կոմատոզ վիճակով, որը 3 բալ է եղել։ Բալիկի մոտ եղել է նաև գլխուղեղային վնասվածք։ Հիվանդանոցում բալիկին վիրահատել են: Վիրահատությունից հետո հենց այդ օրը բալիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթների ընթաքում բալիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչից հետո մահացել է ու այդպես էլ գիտակցության չի եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: