Համավարակային սահմանափակումները առիթ են դարձել շատ մարդկանց համար տանից իրենց երկրպագուների հետ շփման առիթներ ու եղանականեր գտնելու համար:
Ն. Եսայանն այն անձանցից է, ով հաջողությամբ կարողանում է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ իր երկրպագուների հետ կապ հաստատելու համար:
Նա, հաղթահարելով սահմանված սահմանափակումները, հաջողված մեթոդներով ամեն անգամ նոր անակնկալներ է մատուցում իրեն հետևողներին:
Երգչուհին ընտանեկան, անձնական հրապարակումներ է անում, պատմում առօրյա անցուդարձից, խոհանոցում անցկացրած իրենց հետաքրքիր ժամանակից և այլ մանրամասներից, որոնք մինչ այդ հայտնի չէին:
Երգչուհու հերթական հրապարակումը տեսանկարահանված վիդիոնյութի տեսքով է: Նա դստեր հետ երգում ու թռվռում է «Քեռին եկավ մեր բակը» հայտնի հումորային երգի հնչյունների ներքո: Այդ երգին հաջորդում է մեկ այլ հայտնի ու դարձյալ հումորային կատակ-երգ:
Երգչուհին հրապարակմանը կից գրել է, որ ներկայացնում է երգ, որը ոչ ոք երբևէ իր կատարմամբ չի լսել: Երգչուհու հրապարակած նյութը ներկայացնում ենք կից:
Երգ, որը երբևէ չեք լսել իմ կատարմամբ ☺️
Опубликовано Nune Yesayan Понедельник, 29 июня 2020 г.