Երգչուհի Էմմին նոր նկարներ է հրապարակել Լոս Անջելեսից

Իր ինստագրամյան էջում նոր նկարներ է տեղադրել երգչուհի Էմմին,ով այժմ գտնվում է Լոս Անջելեսում:

Էմմին առանց աղմուկ,առանց հարցազրույցի տեղափոխվեց ԱՄՆ արդեն քանի տարի, առիթը ամուսնությունն էր: Ամեն ինչ սկսեց նոր էջից:  Նա տաղանդավոր երգչուհի է, ճանաչված ծնողների դուստր, հիմա արդեն սիրող, սիրված կին և 2 հրաշք ունեցող մայր:
Թեկուզ նա կորցրեց ծնողներին, բայց իր լոկալ ընտանիքում երջանիկ է:

Երջանկության հասցեն սիրելի մարդկանց կողքին է, այսօր հարազատ քաղաքից ու մարդկանցից հեռու Էմմին վայելում է մայրական բերկրանքը՝ սիրելիի կողքին: Ընտանիքն ու կարիեռան երգչուհու համար կշեռքի նժարների վրա չեն, ամեն մեկն իր տեղում: Պարզապես կյանքի այս ժամանակահատվածում նա կառուցում է իր ջերմ ու հուսալի ամրոցը: Մնում է միայն հաղթահարել կարոտը: Էմմին կվերադառնա,քանի որ Երևանում ունի տուն ու տեղ,ունի անուն ու ազգանուն,ունի սիրելի մարդիկ,ովքեր իրեն են սիրում ու հարգում: Վերջապես Էմմին սիրում է Երևանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: