Երգում է Շուշան Փաշինյանը. Կոմիտաս, <<Էն Դիզան>>. տեսանյութ

Ինչպես շատ հաճախ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է փաստում, իրենց կյանքում մեծ հաշվով ամեն բան նույնն է մնացել: Նրանք առաջվա պես այցելում են այն վայրերը, որտեղ միշտ են այցելել, զբաղվում են այն ամենով , ինչն իրենց ընտանիքին միշտ է դուր եկել:

Իրենց բնականոն կյանքով ապրում են նաև Փաշինյանի զավակները, որոնք անկախ ամեն ինչից ՝ միշտ արժանանում եմ գովեստի կամ քննադատության: Փաշինյանի դուստրերից ՝ Շուշանն արդեն  մի քանի տարի է յութուբյան բլոգ է վարում՝ քիմիական և այլ փորձեր է անում իր հետևորդների համար, իր առօրյան է լուսաբանում և պատասխանում է հարցերի, որոնք նրան են հղում հազարավոր հետևորդներ, համակիրներ:

Վերջերս Շուշանը լուսաբանել էր նաև Փաշինյանների ընտանեկան մեկ օրը՝ բոլորից և ամեն ինչից հեռու: Եվ ահա Շուշանի յութուբյան տեսանյութերում հանդիպում ենք այնպիսիք, որտեղ Շուշանը երգում է :

Յութուբյան հետևորդներին դուր է եկել Շուշանի հատկապես Կոմիտասի կատարումներից մեկը: Այդ երգով  նախկինում ներկայացնում էին  հարսանիքի մասնակիցներին հավանաբար պսակից հետո՝ ուրախության արարողության բացմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!