Անդրե Հովնանյանը Լոս-Անջելոսում մասնակցելով հակաադրբեջանական հավաքին, կանգնում է մեքենաներից մեկի վրա ու սկսում է կատարել սարի աղջիկ ժովովրդական երգը։
Դրոշների ներքո կատարումը շատ ոգևորում է ԱՄՆ-ի հայրենակիցներին ու միանում են երգին, կրկին ապացուցելով, որ կա մի ուժ, անբացատրելի, որը կապում է մեզ բոլորից, մեզ՝ հայերիս։ Ուրախությունները միավորում են, բայց երբ լինում է դժբախտություն կամ վտանգ, մենք կրկնակի կորով ենք ստանում ու առավել դիմացկուն ու հայրենատիրոջ զգացումով ենք դառնում։
Մեր գեների ձայնը հզոր է ու կապ չունի, որ երկրում ենք ու ինչքան ենք եղել հայրենիքում։ Լավագույն օրինակը ՝ Ազնավուրն է, հիմա արդեն նաև ՝ Քիմը, որոնք ևս զգացել են գենի ուժը կամ կանչը։
Անդրեն ևս հիմա այստեղ չէ, բայց որոշել է միանալ ու ասել իր ցասումը առ ադրբեջանական բարբարոսություն, որը հիմա կարևոր է, կանխարգելելու նրանց ագիտացիան աշխարհում ու սուտը, որը սովորաբար տարածում են՝ մեղադրելով մեզ հարձակումների մեջ