«Երբ տվյալ լրատվականների «հովանավորների թուլեքը» օրը 24-ժամ գնդшկահարում և բռնшբարում էին, այս նույն լրատվականները ինչ որ լուռ էին»

Հայկ Թորոյանը գրում է․ «Մինչ Պարոն Սուքիասյանի այս գրառումը 5-րդ շարասյան լրատվականները երեկվանից միմյանց հերթ չտալով վայնասունները կապելով իրավական գնահատականները թողած, փորձում են քաղաքականացնել և ամեն գնով շահարկում Խաչատուր Սուքիասյան անձը։

Տվյալ վիժվածքները իրենց լրատվականներով փորձում են նաև տպավորություն ստեղծել, իբրև Հայաստանում ամենաթողություն է և կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, սակայն Խաչատուր Սուքիասյանի գրառումը ևս մեկ անգամ փաստեց այն, որ նա կրում է հեղափոխական արժեքներ և նրա համար օրենքի գերակայությունը անհերքելի փաստ է։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, աշխարհում չկա որևիցե մի երկիր, որտեղ մարդիկ ապահովվագրված են կոնֆլիկտներից, բոլոր երկրներում էլ լինում են մարդկային տարաձայնություններ, ծեծ ու ջшրդ և uպանություններ, բայց երկրները տարբերվում են իրենց արդարադատությամբ, օրենքի առկայությամբ։

Այժմ ես նույնպես համոզված եմ, որ Հայաստանում ամենաթողություն չկա, բայց ցավը նա է, որ երբ տվյալ լրատվականների «հովանավորների թուլեքը» օրը 24-ժամ գնդшկահարում և բռնшբարում էին, այս նույն լրատվականները ինչ որ լուռ էին, ոչ ոք չէր իմանում, ում որտեղ ինչի համար գնդшկահարեցին։ Իսկ ամենակարևորը, որ պետք է գիտակից մարդը հասկանա, դա նա է, որ յուրաքանչյուր չափահաս անձնավորություն ինքն է պատասխանատու իր կատարածի և չկատարածի համար։

Պարոն Սուքիասյանը Ժողովրդավար Հայաստանի կարևոր դեմքերից է և նման դեպքերը իր համար ևս անթույլատրելի են։ Իսկ կոնկրետ այս դեպքը, դեռևս իրավապահների քննության շրջանակներում է, ոչ ոք թող չշտապի գնահատական կամ որակում տալու մասով։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: