Երբ սիրում ես ու մնում սիրահարված․․․ Անի Երանյանը նոր հրապարակումը Մհերի հետ

Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի հնարավոր սիրավեպը արդեն ամիսներ է, ինչ քննարկվում է։

Անիի և Մհերի երկրպագուները նրանց միությունը հավանության են արժանացնում և նույնիսկ տարածում է գտել այն կարծիքն ու ցանկությունը, որ զույգը շատ է միմյանց սազում և շատ լավ կլիներ, որ հնարավոր սիրավեպը մի օր ուղղակի ճիշտ լիներ։

Իսկ այս մասին Անին և Մհերը շարունակ լռում են․ նրանք ո՛չ հաստատում և ո՛չ էլ հերքում են։ Այս կերպ նրանք կարծես է՛լ ավելի են թեժացնում խոսակցությունները։ Անին հերթական հրապարկումն է կատարել Մհերի հետ։ Դերասանուհին հետևորդների հետ հարց ու պատասխան է կազմակերպել, որի շրջանակներում նրան ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերել են իր և Մհերի հարաբերություններին։

Հետևորդի հարցին, թե սիրահարվելն է ավելի գեղեցիկ, թե՞ սիրելը, դերասանուհին պատասխանել է՝ երբ սիրում ես ու մնում սիրահարված։

Այս կարճ գրառմանը Անին նաև կցել է լուսանկար, որտեղ ինքը Մհերի հետ է։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: