«Երբ որ դա եղավ, առաջին հարցը, որ ես տվել եմ՝ ինչո՞ւ ես ու միանգամից ներիսից հնչեց պատասխանը․․․»․ Աննա Էլբակյանը որդու կորուստը հաղթահարելու մասին․ տեսանյութ

Աննա Էլբակյանը հյուր է եղել Հրաչուհի Ութմազյանի մոտ և հետաքրքիր զրույց ունեցել։ Դերասանուհին խոսել է նախ մանկությունից և նշել, որ հրաշալի մանկություն է ունեցել, իսկ մասնագիտության մասին խոսելիս՝ նշել է՝ ստեղծած կերպարներին և՛ պահում է, և՛ թողնում։

Դերասանուհու համար բարդ է լինել ընտանիքի գլխին, ընտանիքի մայր, սակայն Աննա Էլբակյանը սովորել է առաջնահերթությունները կարևորել, ապա հավելում է՝ պատասխանատու է նրանց համար, ում ընտելացրել է։

Ութմազյանի այն հարցին, թե ինչպես է կարողանում դիմակայել կյանքի հարվածներին և որտեղի՞ց ուժը, դերասանուհին լակոնիկ պատասխան է հնչեցնում՝ Աստծուց։

«Երբ որ դա եղավ, առաջին հարցը, որ տվել եմ՝ ինչո՞ւ ես։ Ու միանգամից ներսից եղել է պատասխանը՝ իսկ ինչո՞ւ ոչ դու, ինչո՞ւ ուրիշները և ոչ դու։ Եթե որևիցե մի մայր կարող է դա անցնել, ուրեմն դու պիտի դա ճաշակես։ Եվ ես դա ընդունեցի։

Ոչ թե հաշտվեցի մահվան հետ, այլ հաշտվեցի այդ կարգավիճակում եղող մոր հետ»,- ասում է որդուն կորցրած մայրը։ Ուշագրավ մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!