Գաղտնիք չէ և գրեթե բոլորին է հայտնի, որ դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդիկ տղամարդու հետ։ Դերասանուհին երջանիկ է իր ամուսնությամբ և այսօր արդեն որդի ունի։
Ընտանիքն անչափ ջերմ ու երջանիկ կյանքով է ապրում։ Այս օրերին ընտանիքը գտնվում է Երևանում։ Նրանք Հայաստան էին եկել Սիլվիի ծննդաբերության համար։
Սիլվին ցանկացել է, որպեսզի փոքրիկը ծնվի Հայաստանում։ Օրերս ընտանիքը հայասատանյան ռեստորաններից մեկում տոնել է իրենց փոքրիկի մեկամսականը։ Սիլվին և ամուսինը գեղեցիկ խնջույք են կազմակերպել, հավաքել բոլոր հարազատներին և հիանալի օր ունեցել։
Դերասանուհին մի քանի կադրեր, դրվագներ է հանրայնացրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է նրա հնդիկ ամուսինը հայկական պարում։ Հոլովակին կից Սիլվին գրել է՝ Երբ հնդիկ ամուսինդ հայկական է պարում։
Այն հաճելիորեն զարմացրել և ուրախացրել է դերասանուհու հետևորդներին։ Դերասանուհու հրապարակումն առաջարկում ենք դիտել վարը։