«Երբ հայտնի աղջիկներն ամուսնանում են փոր ունեցող տղամարդու հետ, մարդիկ միանգամից ասում են՝ գումարի համար է»․ Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչու է ամուսնացել Սերգեյի հետ

Գոհար Ավետիսյանը վերջին շրջանում առավել հայտնի է ոչ այնքան յուրօրինակ դիմահարդարմամբ, այլ առօրյայի, հանգստի և անձնական, ընտանեկան կյանքի ցուցադրմամբ։

Օրերս դիմահարդարը հանրայնացնելով հերթական հանգստից լուսանկարները (այս անգամ զույգը հանգստի համար ընտրել է Դուբայը)՝ ենթարկվել է սուր քննադատությունների։ Որքան էլ տարօրինակ է հնչում նրան քննադատել են ամուսնու՝ Սերգեյի ընտրության հարցում։

«Երբ ուրիշ՝ հատկապես հայտնի աղջիկներն ամուսնանում կամ հանդիպում են փոր ունեցող տղամարդու հետ, լրատվամիջոցները, մարդիկ ասում են՝ գումարի համար է,- գրել է Գոհարն և կատակել, որ իրենց դեպքում դա չի ացնի․

Սերգեյը հումորիստ է, շատ բարի է և ունի բացասական ու դրական կողմեր: Բայց սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ չնայելով ոչնչի:

Նաև նշել է, որ գեղեցիկ կերպարներն իրեն երբեք էլ չեն գրավել: «Այդպիսի կոնֆետները, հիմնականում, վատ համ են ունենում»,- գրել է Գոհար Ավետիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: