«Երբ Համբուրգ քաղաքում ինձ արթնացրեց զանգը ու ասեց, որ դու մահացել էս․․․» Ա․ Պետրոսյանի անչափ հուզիչ հրապարակումը

Դերասան Արմեն Պետրոսյանը գրում է․ «Արդեն 5 տարի դու ֆիզիկապես մեր հետ չես ՊԱՊ ջան, բայց մենակ ֆիզիկապես։Ես հիշում եմ, որ մահանալուցդ առաջ մեկնում էի համերգի Գերմանիա, մոտեցա քեզ հարցրեցի, պապ ջան եթե քեզ լավ չես զգում ես չգնամ, դու պատասխանեցիր որ լավ էս, ու ասեցիր որ ես չեմ կարա չգնամ, որովհետև մենակ չեմ, իսկ կոլեկտիվին աշխատանքից զրկելու իրավունք չունեմ։


Ես ինչպես միշտ լսեցի քեզ, բայց երանի այդ անգամ չլսեի։ Դու քո կյանքի վերջին 1 տարում Աստցուց մի բան էիր խնդրում, որ մահանալուց չտանջվեիր, քնեիր և չարթնանայիր։ Երբ Համբուրգ քաղաքում ինձ արթնացրեց զանգը ու ասեց, որ դու մահացել էս, իմ առաջին հարցը եղավ՝ ո՞նցա մահացել պապաս։

Պատասխանեցին՝ քնելա չի արթնացել։ Աստված քեզ լսեց, Տերը քեզ սիրումա պապ ջան։ Ամբողջ կյանքում ամեն ինչ արել էս ընկերներիդ, բարեկամներիտ և ուղղակի անծանոթների համար, դրա համար արժանացել էս Տիրոջ նման վերաբերմունքին։

Լավություն արա գցի ջուրը, փոքրուց միայն էս արտահայտությունն եմ քեզանից լսել։ Ասեմ հանգիստ լինես ու հպարտ մեզանով, ես ու ախպերս հենց տենց էլ անում ենք։ Սիրում եմ քեզ ՊԱՊ ջան»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!