Հանրահայտ ու տաղանդաշատ արտիստուհի Ալլա Թումանյանի ծննդյան տարեդարձն է․ արտիստուհին նշում է յոթանասուներկու տարին։
Ալլան այժմ ապրում է Ամերիկայում՝ նկարահանվելով տեղում ցուցադրվող նախագծերում։
Դերասանուհու մանկության և երիտասարդության տարիները Հայաստանում են անցել։ Ալլա Թումանյանի հայրը մահացել է մինչ իր ծնվելը։
Հետո նրա մայրը նորից է ամուսնացել, իսկ իրեն պահել է տատիկը, ով համակարգել ու կանոնակարգել է Ալլայի առօրյան ու կենսակերպը։
Ալլան հիշում է, որ դեռ փոքրուց ինքը սիրել է արտիստական գործը և սիրել է ելույթներ ունենալ տան հյուրերի առաջ՝ իրեն ներկայացնելով որպես հայտնի դերասան Ալլա Թումանյան։
Մայրը մինչ Ալլայի չափահաս դառնալը հույս է ունեցել, թե Ալլան իր պապիկի՝ ակադեմիկոս Միքայել Թումանյանի նման կգնա գիտության ուղղությամբ՝ դառնալով գիտնական, սակայն Ալլային գրավել է մշակույթը։
Ալլայի դերասանական կարիերայի վրա էական ազդեցություն է ունեցել հայտնի ռեժիսոր Էդմոն Քյոսայանը, ում օգնությամբ էլ Ալլան հաղթահարել է մասնագիտական դժվարությունները։