«Երբ գնում էինք իրենց հյուր, մեզ երբեք ուտելիքը սովորական ձևով չէր մատուցվում, պապիկը․․․» ի՞նչ է պատմում Արուս Տիգրանյանը լեգենդար պապիկի մասին նրա ծննդյան օրվա առիթով

Այսօր տաղանդաշատ արտիստներից Ազատ Գասպարյանի հոբելյանն է։ Օրվա ընթացքում շատերը հիշեցին լեգենդար դասականին՝ տեղադրելով նրա լուսանկարներն ու նրա հետ կապված գեղեցիկ պատմություններ։

Ազատ Գասպարյանի ծննդյան օրվա առիթով հրապարակում է արել նաև նրա հայտնի թոռնուհին՝ Արուսը Տիգրանյանը, ով գրել է հետևյալը․ «Էսօր պապիկս կդառնար 78 տարեկան։

Իմ պապիկը միաժամանակ և շատ պարզ և շատ արիստոկրատ մարդ էր: Երբ գնnւմ էինք իրենց հյուր, մեզ երբեք ուտելիքը սովորական ձևով չէր մատուցվում, պապիկը բրինձը լցնում էր բաժակի մեջ, հետ էր պտտում ապսեի մեջ, վրան սիրուն տերևիկ էր դնում, ու դառնում էր ֆրանսիական բարձրաշխարհիկ խոհանոցի գլուխգործոց:

Թող որ աշխարհում շատ լինեն կյանքը գեղեցկացնող մարդիկ ու թող առողջ լինեն աշխարհի բոլոր պապիկները: Հատկապես որ հիմա մյուս պապիկս մի քիչ վատառողջ ա, ուզում եմ որ բոլոր-բոլոր տատիկ պապիկները շուտ լավանան ու տաքացնեն մեզ իրանց սիրով»:

Понравилась статья? Поделиться с друзьями: