Վահե Տեր-Մինասյանը, թերևս, աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն է՝ հրաշալի ընտանիք և չքնաղ բալիկներ ունենալու հանգամանքով պայմանավորված։
Հայտնի բժիշկը նաև բազմազավակ հայր է, ով ունի երկու տղա և երկու աղջիկ։ Ընդ որում, բժշկի կրտսեր բալիկը մի քանի ամիս առաջ է լույս աշխարհ եկել։ Վահե Տեր-Մինասյանը մի առիթով խոստովանել է, որ իր երեխաները շատ ուրախ են միմյանցով։
Նա այդ մասին գրել էր հետևյալը․ Չգիտեմ, ո՞վ է ավելի ուրախ՝ մեծս, թե՞ փոքրերը՝ տեղադրելով իր չորս զավակների համատեղ լուսանկարներից մեկը։
Վերջերս բժիշկը գործնական ճամփորդության էր մեկնել Սոչի՝ մասնակցելու տեղում Հայ-ամերիկյան կենտրոնի բացման արարողությանը։
Բժշկի ընտանիքում օրը տոնական է։ Նրա չքնաղ դստրիկներից մեկի ծննդյան տարեդարձն է։ Վահե Տեր-Մինասյանը տեղադրել է ընտանեկան լուսանկարային կադրեր ծննդյան երեկոյից՝ գրելով հետևյալը․
«Երբ ամենահամովը հաստատ տորթը չէ»։ Բժշկի հետևորդները հիացել են բալիկների գեղեցկությամբ՝ շնորհավորելով հոբելյարին։