Թուրքիան այս օրերին հուսահատ պայքար է մղում օրեցօր ահագնացող ու ընդարձակվող անտառային հրդեհների դեմ, որոնք արդեն կլանում են նաև բնակիչների տները։ Երկիրը վերածվել է դժոխային մի կրակատան։
Գաղտնիք չէ, թե նման դեպքերում Հայաստանում ինչպիսի արձագանքներ ու մեկնաբանություններ են լինում։ Նմանօրինակ արձագանք է թողել հայտնի դերասաններից մեկը։
Համացանցում տեղ գտած լուսանկարային կադրերից մի քանիսը դերասան Սոս Ջանիբեկյանն իր սոցհարթակում է տեղադրել՝ հետևյալ մեկնաբանությամբ․ «Երբեք չէի պատկերացնի, որ ինչ որ մեկի գլխին էկած աղետից կուրախանամ։
Մեծ ամոթով պիտի խոստովանեմ, նույնիսկ գիտակցելով, որ իմ չարությունը իրականում նրանց ղեկավարների հանդեպ է, ոչ թե անմեղ քաղաքացիների, երեխաների, միևնույնն է` ուրախնում եմ։
Ֆոսֆոր կլինի թե կրակ, ուրիշի երեխեքի գլխին թափելու ժամանակ, հիշիր, որ քո երեխեքի գլխի վերևում երկինք կա ու էնտեղից կարող է ամեն ինչ հետ վերադառնա:
Տիեզերքը կների ինձ իմ չարության համար հուսով եմ»։