Ահա թե ինչ ողբերգություն կարող է պատահաբար տեղի ունենալ։ Մոսկվայում 18-ամյա աղջիկը որոշել է լոգանգ ընդունելիս լիցքավորել հեռախոսը ու մահացել։ Աղջիկը, հոսանքի աղբյուրին միացած հեռախոսը, գցել է ջրի մեջ և մահացել հոսանքահարումից։
Նրա մարմինը՝ Մարշալ Զախարի փողոցի իր բնակարանում, մոտ մեկ օր մնացել է դատարկ բնակարանում, քանզի աղջկա ծնողները քաղաքից դուրս էին գնացել։ Աղջկա հայրը դստեր մարմինը գտել է ապրիլի 28-ին։
Ցավոք, մահվան նման դեպքերը եզակի չեն։ 2019-ի նոյեմբերին Յակուտսկի Լենսկ քաղաքում 14-ամյա աղջիկը մահացել է հոսանքահարումից՝ իր հետ լոգարան վերցնելով հեռախոսը։ Նման դեպք եղել է նաև Կիրովո-Չեպեցկում, որտեղ աղջիկը մահացել է լոգարանում ջրի մեջ ընկած բջջային հեռախոսի պատճառով։
Ողբերգալի դեպքերը շատ են ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում։ Այդ պատճառով, երբեք ձեզ հետ լոգասենյակ մի վերցրեք որևէ գաջեթ։