«Երբեմն անզոր ենք նկարագրել այն ինչ զգում ենք․․․»․ միայն տեսնեք, թե որքան հուզիչ ու զգացմունքային պար է բեմադրել Վիկա Մարտիրոսյանը Ծիծեռնակաբերդում․ տեսանյութ

Վիկա Մարտիրոսյանն օրերս հիացրել է բոլորին իր գեղեցիկ և անչափ հուզիչ պարով։ Նա և իր թիմից մի քանի պրոֆեսիոնալ պարուհիներ Ծիծեռնկաբերդի հուշահամիլիրի առջև մի հիանալի կատարում են նվիրել ողջ հայ ազգին։

Պարը մեր ազգային ողբերգության մասին է, բայցև հուշում է հայի ուժեղ կամքի, գոյության ու անվերջության մասին։

Պարուհիները կրում են սև զգեստ և ներկայանում անզուգական կատարմամբ։ Տեսանյութը հայտնի և սիրված պարուհին պատրաստել է Ապրիլի քսանչորսին ընդառաջ և սիրով ներկայացրել հանրության դատին։

Տեսանյութին կից Վիկա Մարտիրոսյանը գրել է․ «Երբեմն անզոր ենք նկարագրել այն ինչ զգում ենք․․․ Հազարավոր բառերի փոխարեն»։ Վիկան այս կերպարում անչափ զգացմունքային և բնական է եղել։

Նա գրավել է հայրենակիցների ուշադրությունը, ովքեր իրենց կարծիքներով կիսվել են մեկնաբանություններում, որտեղ հիացել ու հպարտացել են նրանով։ Պարը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանայութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!