Ինչպես գիտեք Ճապոնիայում անցկացվում է օլիմպիական մրցարշավը։ Տոկիոյում ներկայացել է հայ պատվիիրակությունը՝ հայկական եռագույնի ներքո։
Ճապոնիայում է գտնվում նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ տպավորված է հայ մարզիկի` Արթուր Դավթյանի ելույթով։
Նախագահը բոլոր հայ մարզիկներին հաջողություններ է մաղթել։ Օլիմպիական խաղերը ևս մեկ առիթ է մեր երկիրը աշխարհին պատշաճ ներկայացնելու համար և այդ առիթով Սարգսյանը ճապոնական մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունեցել, որտեղ կարևորվել է երկու երկրների ժաղովուրդների բարեկամությունը։
Նախագահի՝ Ճապոնիա գտնվելու փաստին անդրադարձ է կատարել Հրանտ Բագրատյանը։ Վերջինս քննադատության է ենթարկել նախագահին Ճապոնիա մեկնելու համար։ Նշում է՝ երկրում վիճակն այնպիսին է, որ նախագահի մեկնումը պատեհ չէր։
Նա գրել է․ «Երասխում կրակում են, Կութում կրակում են, սահմանների երկայնքով հրդեհ է։ Նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու»։