«Երանի հիմա ամանորյա տրամադրությունը լիներ այնպես, ինչպես մանուկ ժամանակ․․․» պատերազմի մասնակցի անչափ հուզիչ գրառումը

Արցախյան վերջին պատերազմի արդյունքում անվասայլակին գամված Սեյրան Սողոյանը գրում է․ «Երանի հիմա ամանորյա տրամադրությունը լիներ այնպես, ինչպես մանուկ ժամանակ։ Երբ բոլորը մեզ հետ էին՝ ընկերները, հարազատները։

Ուրախ ծիծաղ ու ոչ մի դարդ ու մտածմունք։ Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում մենք հնանում ենք։ Սկսում ենք ամեն ինչ բարդացնել, դադարում ենք ուրախանալ պարզ բաների վրա։ Բթությունը լցվում է մեր կյանք ու հին ու բարի ամանորյա հեքիաթը վերածվում է «վերջապես ե՞րբ է տաքանալու»:


Եվ տաքանալու է բարեկամս, մի օր կտաքանա, պետք չէ շտապել։ Մինչ մենք շտապում ենք, մեզ հետ զուգահեռ ժամանակն է շտապում։ Երանի մի օր այնպես տաքանա, որ մարդկանց սառած սրտերը հալչի, ու անտարբերն ու քարի կտորը մարդու վերածվեն։

Կգա այդ օրը համոզված եմ։ Կգա, երբ մենք դա ուզենք, երբ մենք կսկենք սիրել ու հարգել մեկս մյուսին ու կսպասենք մեր հրաշքին, որ կգա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: